Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին, ապրիլի 22-24-ը Հայաստան կժամանեն՝ մասնակցելու Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին: Ինչպես հայտնում է «168 Ժամ»-ը, զույգը կմասնակցի մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով իրականացված «100 կյանք» նախաձեռնության սահմանած «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը:
«Մրցանակը, հիշեցնենք, կշնորհվի մարդկանց, ովքեր իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքը փրկելու համար»: