Հոգեբանի անկյուն 

Մարդը բոլոր էլեկտրական սարքերի նման աշխատող սարք է և անընդհատ վերալիցքավորվելու կարիք ունի. նեյրովիրաբույժ

analitik.am

Պաշտոնյաները պետք է պարբերաբար գնան հանգստանալու, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեն երկրի կառավարմանը, քան սեփական առողջությանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նեյրովիրաբույժ Նիկոլայ Խաչատրյանը։ 

«Յուրաքանչյուր մարդ տարվա մեջ պետք է գնա և առողջացման համար հանգստանա ... Լավ կլիներ, որ բոլոր մարդիկ, հատկապես պաշտոնյաները, ժամանակ առ ժամանակ գնան հանգստանալու, որպեսզի կարողանան երկիրը կառավարել, ավելի շատ մտածեն երկիրը կառավարելու, քան՝ սեփական առողջության մասին»,- ասաց նեյրովիրաբույժը։

Նիկոլայ Խաչատրյանն ասաց, որ ինքը տարիների ընթացքում եկել է այն եզրակացության, որ մարդը բոլոր էլեկտրական սարքերի նման աշխատող մի սարք է և անընդհատ վերալիցքավորվելու կարիք ունի:

«Օգտագործելու դեպքում մարտկոցը նստում է, նորից դնում են լիցքավորման: Այս պրոցեսը տևում է այնքան ժամանակ, մինչև մարտկոցը մեռնում է և նոր մարտկոց են գնում»,- ասաց Նիկոլայ Խաչատրյանը։

«Իմ առաջարկը և հետագա փորձերն ուղղված են հենց դրան: Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ մարդու մկանը գիշերը էներգիա է արտադրում, իսկ ցերեկը՝ ոչ»,- ասաց Նիկոլայ Խաչատրյանը:

 

 

Նույն շարքից