Հոգեբանի անկյուն 

Այն մասին, թե ինչու են մարդիկ ծխում

analitik.am

Միլիոնավոր մարդիկ գիտեն, որ ծխելը վնասակար է առողջության համար, սակայն, այնուամենայնիվ, դա չի խանգարում իրենց ակտիվորեն հետևել այդ վատ սովորությանը: Հետազոտողները հայտնաբերել են, որ շատերը սկսում են ծխել միայն այն պատճառով, որ շրջապատի մարդիկ նույնպես ծխում են: Այդպես` երեխաները տեսնում են իրենց ծխող ծնողներին և մանկուց սովորում դրան: 

Ծխելը սովորություն է դառնում ծխողի վրա ծխախոտի թողած ազդեցության պատճառով: Բանն այն է, որ ծխախոտում պարունակվող նիկոտինը ազդում է սրտի և նյարդային համակարգի վրա. այն արագացնում է սրտի աշխատանքն ու բարձրացնում արյան ճնշումը և ընդհանուր առմամբ հանգստացնող ներգործություն ունենում: Մեկ անգամ այդ զգացողությունն ապրած մարդը ցանկանում է այն նորից ու նորից վերապրել:

Ծխելու սովորության առաջացման պատճառները տարբեր մարդկանց մոտ տարբեր են, ուստի և չի կարող ծխելը թողնելու համար մեկ ընդհանուր դեղատոմս լինել:

Նույն շարքից