Մամուլի տեսություն 

«Էյր Արմենիա»-ն առողջացման ծրագիր է ներկայացրել դատարան. «Ժամանակ»

Շուրջ 17 մլն ԱՄՆ դոլարի պարտք ունեցող և սնանկ ճանաչված  «Էյր Արմենիա» ընկերության  մարքեթինգի  գծով մենեջեր Սիրական Համբարձումյանը  «Ժամանակ»-ի հետ զրույցում  տեղեկացրել է, որ «Էյր Արմենիա»  ընկերության  49 տոկոսի  բաժնետեր East Prospect FRaund-ը, որի 51 տոկոսի բաժնետերը գործարար Արսեն Ավետիսյանն է, առողջացման ծրագիր է ներկայացրել  դատարան, և դատարանը այն օենքին համապատասխան  է համարել: Առողջացման ծրագիրը մարտի 4-ին  ներկայացվելու է պարտատերերի նիստին՝ քվեարկության:

Նույն շարքից