Հոգեբանի անկյուն 

Եթե երեխան ձախլիկ է

analitik.am

Գիտնականները նշում են, որ եթե երեխան ձախլիկ է, ապա պետք չէ բռնանալ նրա վրա և ստիպել ամեն ինչ աջ ձեռքով անել: Աշխարհի բնակչության 4%-ը ձախլիկներ են: Պատմության մեջ հայտնի հանճարեղ մարդկանցից շատերը նույնպես ձախլիկ են եղել, օրիրնակ` Լեոնարդո դա Վինչին և Միքելանջելոն:  

Անշուշտ, մենք ապրում ենք աջլիկների հասարակությունում, որտեղ գրեթե բոլոր իրերը հարմարեցված են աջլիկների օգտագործման համար:  
 
Աջլիկների և ձախլիկների գոյության վարկածներից մեկն այն է, որ մեր մարմինը սիմետրիկ չէ, այսինքն` աջ կողմը մարմնի ձախ կողմի կրկնօրինակը չէ: Աջ կողմը փոքր ինչ տարբերվում է ձախից:  
 
Մեր ուղեղի աջ կիսագունդը նույնպես տարբերվում է ձախից, ընդ որում` վարկած կա, որ ձախ կիսագունդն ավելի ակտիվ է աշխատում: Նյարդերը կապակցում են յուրաքանչյուր կիսագունդը մարմնի հակառակ հատվածի հետ, այսինքն`աջ կիսագունդը ձախ կողմի հետ և հակառակը: Ուստի, քանի որ գլխուղեղի փախ կիսագունդն ավելի ակտիվ է, համապատասխանաբար մարմնի աջ կողմի գործունակությունն ավելի բարձր է: Ձախլիկների մոտ գերակայում է գլխուղեղի աջ կիսագունդը և դա է պատճառը, որ իրենց մոտ մարմնի ձախ կողմն ավելի զարգացած է:

Նույն շարքից