Փետրվարի 23-ին՝ ժամը 04։35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի և ճակատի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Խաչատուր Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մասիս քաղաքում` պաշտպանվելու ժամանակ. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նույն օրը, ժամը 04։40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Ստեփան Գ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիա թաղամասի մոտակայքում գտնվող գնացքի գծերի վրա` վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ ժամը 02։30-ին Մասիս-Երևան ճանապարհին, Խաչատուր Մ.-ին և Ստեփան Գ.-ին, վիճաբանության ժամանակ, վնասվածքները պատճառել են անհայտ անձինք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Կարեն Մ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 13։30-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ ժամը 02։00-ին, Բաբաջանյան փողոցում գտնվող գիշերային ակումբի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչատուր Մ.-ին և Ստեփան Գ.-ին` պատճառելով վնավածքներ, իսկ Խաչատուր Մ.-ն և Ստեփան Գ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն: