Հոգեբանի անկյուն 

Սարք, որը կարողանում է վերարտադրել մարդու դեմքը՝ ուսումնասիրելով միայն նրա ուղեղի տեսածրված պատկերը

analitik.am

ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի գիտնականները ստեղծել են մի սարք, որը կարողանում է վերարտադրել մարդու դեմքը՝ ուսումնասիրելով միայն նրա ուղեղի տեսածրված պատկերը (scan)։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, ուսումնասիրության ընթացքում սարքին հաջողվել է վերարտադրել 300 տարբեր դեմք։ Մասնագետները նշել են, որ ժամանակի ընթացքում սարքը կկատարելագործվի ու կկարողանա ներկայացնել մարդկանց դեմքերի ամենահստակ պատկերները։

 

Ամերիկացի գիտնականները պատմել են, որ սարքի վրա որոշակի աշխատանքներ կատարելուց հետո հնարավոր կլինի այնպես անել, որ այն կարողանա կարդալ մարդկանց մտքերը։

Նույն շարքից