Հոգեբանի անկյուն 

Լավատես կանայք առողջ սովորություններ ունեն

analitik.am

Առողջ սովորություններ են ունենում լավատեսորեն տրամադրված կանայք, պնդում են հետազոտողները:

Արիզոնա նահանգի (ԱՄՆ) Տուսոն համալսարանի հետազոտողները պարզել են, որ լավատեսորեն տրամադրված կանայք հետեւում են առողջ սննդի սկզբունքներին, հաղորդում է Fox News-ը:

Իրենց ուսումնասիրության համար հետազոտողները օգտագործել են կանանց երկու խմբերի տվյալներ՝ առաջին խմբում կային 13 500 կանայք, ովքեր մասնակցել են առողջ, անյուղ դիետայի ծրագրին, իսկ 2 խմբում՝ 20 000 կանայք, որոնք ոչ մի փոփոխություն չեն մтցրել իրենց սննդակարգի մեջ: Բոլոր մասնակիցները, 50-79 տարեկան, հետկլիմաքսային վիճակում են գտնվել:

Կանանց լավատեսության մակարդակը բացահայտվել է  հատուկ հարցաթերթիկի միջոցով:  Հետո հետազոտողները համեմատել են  ծրագրի սկզբում  եւ վերջում՝ 1 տարի անց, ստացած արդյունքները:

Հետազոտողները պարզել են, որ ավելի լավատեսորեն տրամադրված կանայք՝ մասնակիցների մեկ երրորդը,  առավել լավ են բարելավել իրենց սննդակարգը՝ անկախ ծրագիրը ավարտելուց:

«Դուք չեք կարող ստիպել հոռետեսական հայացքներ ունեցողին դառնալ լավատես: Ուղьակի պետք է  կենտրոնանալ այն հատկանիշների վրա, որոնք լավատեսին հաջողակ են դարձնում», - ասել է հետազոտության ղեկավար, դիետոլոգ Մելանի Հինգելը  Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրին:

Այդ հմտություններից մեկը ինքնակառավարումն է կամ վարքագծի ընկալումը:

Երկրորդը՝  բացասական  էմոցիաները եւ հույզերը հաղթահարելու այլ միջոց գտնելն է՝ անառողջ սննդի կամ սիգարետի փոխարեն:

«Նման պահերին պետք է Ձեր մեջ ուժ գտնեք եւ ինչ-որ օգտակար բանով զբաղվեք՝ շնչառական վարժություններ, զրույց ընկերոջ հետ կամ զբոսանք», - ասում է Հինգլը:

Լավատես մարդիկ կարողանում են աջակցություն ստանալ իրենց շրջապատողներից: Դա շատ կարեւոր գործոն է, քանի որ ընկերների եւ ընտանիքի օգնությունը այս պարագայում մեծ դեր կարող է ունենալ առողջ ապրելակերպի համար:

Նույն շարքից