Հոգեբանի անկյուն 

Ասեղնաբուժությունը կարող է կիրառվել դեպրեսիայի բուժման համար

analitik.am

Ասեղնաբուժությունը ավելի արդյունավետ միջոց է դեպրեսիվ ախտանիշների բւոժման համար, քան հակադեպրեսանտները, կամ տրիցիկլիկ հակադեպրեսանտները, որոնք կարող են  նաեւ կողմնակի ազդեցություններ ունենալ, ցույց են տալիս Neural Regeneration Research ամսագրում հրապարակված հետազոտության  արդյունքները:


Չինաստանի Հարավային բժշկական համալսարանի գիտնականները, այն մարդկանց, որոնց դեղորայքային բուժումը չի օգնում կամ հակացուցված է, որպես այլընտրանքային բուժման միջոց, առաջարկում են հին ասիական բժշկական մեթոդը, հաղորդում է Newsmax Health-ը:


Ուսումնասիրության շրջանակներում ավագ հետազոտող Յոնգ Հանգը համեմատել է  Seroxat  դեղամիջոցի արդյունավետությունը՝ ասեղնաբուժության եւ էլեկտրոապարատային ասեղնաբուժության հետ համադրելով:


Արդյունքում հետազոտողները եկել են այն եզրակացության, որ թե՛ Seroxat դողորայքի առանձին օգտագործումը, թե՛ դրա համադրումը ասեղնաբուժության կամ էլեկտրոապարատային ասեղնաբուժության հետ, էական ազդեցություն է թողնում դեպրեսիայով հիվանդների վրա:


Ուսումնասիրությունը նաեւ  ցույց է տվել, որ ասեղնաբուժությունը կամ էլեկտրոապարատային ասեղնաբուժությունը վերացնում են ախտանիշները եւ ազատում են հիվանդին դեպրեսիվ եւ անհանգիստ վիճակից:

Նույն շարքից