Հոգեբանի անկյուն 

Դիմախաղերի «համադրության կանոնները»

analitik.am

Օհայոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու դիմախաղով հիմնական արձագանքները կարող են համակցվել: Ընդ որում՝ այդ համակցումը տարբեր մարդկանց դեպքում կատարվում է գործնականում նույն կերպ, ուստի համակարգիչը կարող է ճանաչել այն: 

Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, այն կարճ ներկայացնում է New Scientist-ը:

Փորձի ընթացքում գիտնականները 230 կամավորների համար զգացմունքային տարբեր բովանդակության 230 փոքր տեսարան են ցուցադրել ու հետևել նրանց դիմախաղով արձագանքին: Հեղինակները պարզել են, որ 6 հիմնական միմիկային արձագանքները (ուրախություն, զարմանք, զայրույթ, տխրություն, վախ և զզվանք) տարբեր մարդկանց դեպքում գործնականում նույն կերպ են համակցվում: Այդ ընթացքում տեղի է ունենում դիմախաղի մկանների «համադրում»: Օրինակ՝ արձագանքը, որը կարելի է ուրախ զզվանք անվանել, բովանդակում է ուրախության (շուրթերի բարձրացված անկյուններ) և զզվանքի (քթի անկյունների բարձրացում և կնճռոտված հոնքեր) տարրեր:

6 հիմնական «մաքուր» և 15 համակցված դիմախաղերն արտահայտում են դիմային արձագանքների 21 տարբերակ: Հեղինակները ցույց են տվել, որ մեծ մասամբ այդ աձագանքները կարելի է ճանաչել պատկերի համակարգչային վերլուծության միջոցով:

Նույն շարքից