Բիզնես 

Ինչու՞ գազի գինը սահմանին իջեցվեց, սակայն սակագնի վրա չանդրադարձավ

analitik.am

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնելով հաշվետվություն: Պատասխանելով պատգամավորների հարցերին  կապված բենզինի գնի էժանացման հետ Ռոբերտ Նազարյանը և նշեց, որ ձեռնպահ կմնա այդ հարցին պատասխանելուց:

«Ես այդ նույն հարցը կարող եմ ուղղել ձեզ, դա իմ գործառույթը չէ»,-ասաց Ռ. Նազարյանը:

Արամ Մանուկյանն անդրադառնալով նաև գազի սակագնին հարց ուղղեց նշելով, որ ՝   սահմանին անցած տարի 24 դոլարով, այսինքն` տասներկու տոկոսով էժանացավ գինը, սակայն սակագինը նույնքանով չնվազեց: Նա ասաց, որ նախկինում գինը սահմանին 189 դոլար էր, իսկ հետո դարձավ 165:

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ հիմ նոր բանակցություններ են գնում «Գազպրոմի» հետ:

 Սակայն ըստ Նազարյանի գնագոյացումը կապված է դոլար դրամ փոխարժեքի հետ:

Նույն շարքից