Բիզնես 

ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաները ԱԱՀ-ով չեն հարկվի

analitik.am

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատվեց որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում: Առաջարկվում է Եվրասիական տնտեսական միությունից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկը չգանձել:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ խնդրելով նախագիծն անհետաձգելի ճանաչել, ինչպես նաև երկու օր ժամանակ տրամադրել՝ վերջնական մշակելու համար:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հարցը քննարկելով ՀՀ Նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Առաջարկում եմ օրակարգ լրացուցիչ հարց մտցնել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ»:

Ըստ այդմ՝ կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը համարվել է անհետաձգելի:

Նույն շարքից