Ֆեյսբուք 

Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ զինադադարը Սիրիայում պարտադիր չէ Թուրքիայի համար

Անի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ զինադադարը Սիրիայում պարտադիր չէ Թուրքիայի համար:
Դավութօղլուն նշել է,որ այս զինադադարը իսկապես անհրաժեշտ է Սիրիային և այն բոլոր կողմերին,որոնք ներքաշված են այս խնդրի մեջ: Թոըրքիային սպառնացող վտանգի դեպքում վերջինս ոչ ոքից ոչինչ չի հարցնի,կանի այնպես ինչպես ինքն է ճիշտ համարում:
Վարչապետը նշել է,որՍիրիայի տարածքից Թուրքիային սպառնացող վտանգը դուրս է գալիս սիրիական խնդրի շրջանակներից և դառնում է արդեն պաշտոնական Անկարայի խնդիրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է ,որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կնքված համաձայանգիրը Սիրիական հարցի շուրջ կարող է ողբերգական հետևանքներ ունենալ Սիրիայի համար: Այս ամենը բառի բուն իմաստով թույլ կտա Ասադի ուժերին «սպանել խաղաղ բնակիչներին»:

Նույն շարքից