Հոգեբանի անկյուն 

Մտավոր ունակությունները 45-ից հետո սկսում են նվազել

analitik.am

Բրիտանացի գիտնականները  45 տարին լրացած մարդկանց մոտ մտավոր ունակությունների նվազում են հայտնաբերել: Մասնագետները պնդում են, որ հենց այս տարիքից հիշողության ցուցանիշները, վերլուծման գործառույթը եւ տեղեկատվության համադրումը սկսում են թուլանալ, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Բժիշկները պատմել են, որ 10 տարի վերլուծել են 45-70 տարեկան 7 հազար տղամարդու եւ կնոջ մտավոր ունակությունները: Ստուգել են կամավորների հիշողությունը, գնահատել բառապաշարը, ընկալման  եւ նոր տեսական նյութի վերամշակման ունակությունը: Բժիշկները նկատել են, որ 45-49 տարեկան տարիքային խմբում  ճանաչողական գործառույթը նվազել է 4-5%-ով:

Ուսումնասիրության հեղինակները եզրակացրել են, որ 45 տարեկանից  սկսվում է հիշողության եւ մտավոր ունակությունների կորստի գործընթացը: Տարիների ընթացքում մտավոր ունակության նվազումը ավելի  ակտիվ է կատարվում, եւ տարեց մարդիկ տառապում են մոռացկոտությամբ, պաթոլոգիական միամտությամբ, շրջակա հանգամանքների անընկալունակությամբ եւ այլն:

Նույն շարքից