Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ «Матч ТВ» մարզական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին որոշել է վաճառել իրեն պատկանող «Апостол» գործակալությունը։
Հայտնի է, որ ներկայում քննարկվում է բաժնետիրական գործարքի տարբերակը։
Թինա Կանդելակին հեռացել է գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնից դեռևս 2015թ. դեկտեմբերին` իր քայլը բացատրելով մարզական հեռուստաալիքում զբաղվածությամբ։