Բիզնես 

Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել. ԿԲ

analitik.am

ԿԲ ներկայացնում է փետրվարի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։ Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,806,716 դոլար 492.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 50,301,755 ԱՄՆ դոլար 493.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 4,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 493.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,264,36 EUR 541.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 13,520,484 EUR 546.41 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 684,272,939 ՌԴ ռուբլի 6,41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 361,184,055 ՌԴ ռուբլի 6.53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:

Փետրվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 48.3 մլն ԱՄՆ դոլար:

Նույն շարքից