Մամուլի տեսություն 

Այս տարի ևս բյուջեն կթերակատարվի. «ՀԺ»

ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է այս տարվա հունվարին հավաքագրված հարկերի և տուրքերի  մասին տեղեկանք: Ըստ տեղեկանքի՝ հունվարի 2.7 տոկոսով  ավելի քիչ գումար է հավաքագրվել, քանի անցած տարվա հունվարին:

«Այս տարվա առաջին ամսին  հարկերի  և տուրքերի  տեսքով պետբյուջե է մուտքագրվել  73 մլրդ 626 միլիոն դրամ  անցած տարվա  հունվարի 75 մլրդ 139 միլիոն դրամի դիմաց:  Փաստորեն, անցած տարվա  գրեթե ողջ ընթացքում  արձանագրված թերհավաքագրումը շարունակվում է նաև այս տարի:

Անցած տարի մեր պետբյուջեն թերակատարվեց շուրջ  70 միլիարդ  դրամով, իսկ դրամի արժեզրկումը  հաշվի առնելով՝ թերակատարումը  շուրջ 400 միլիոն  դոլար էր կազմում: Նշենք, որ «ամենածանրակշիռ»   հարկատեսակի՝ ավելացրած արժեքի  հարկի գծով հունվարյան  մուտքերը  նվազել են 7.3 տոկոսով, որը  յուրահատուկ  ռեկորդ է: Աննախադեպ է նաև մաքսատուրքի  ավելի քան 22 տոկոս նվազումը»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Նույն շարքից