«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, լարվել են ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հարաբերությունները: Թովմասյանը ձգտում է դառնալ ՍԴ նախագահ, մինչդեռ այդ պաշտոնին հավակնում է նաև Գյուլումյանը:
Ըստ թերթի՝ Ալվինա Գյուլումյանը մտածելում է՝ ինքն է արժանի ՍԴ նախագահի պաշտոնին, քանի որ երկար տարիներ եղել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը և այնտեղ պաշտպանել է իշխանությունների շահերը:
«Իսկ Թումասյանն էլ գտնում է, որ ինքը պետք է դառնա ՍԴ նախագահ, քանի որ մեծ լումա ունի սահմանադրական փոփոխությունների գործում: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս երկու պաշտոնյաները ՍԴ նախագահի պաշտոնը ձեռք գցելու համար խուլ հակամարտության մեջ են»,-նշված է հրապարակման մեջ: