Հոգեբանի անկյուն 

Մենությունը մեծացնում է մելանոմայից մահվան ռիսկը

analitik.am

Շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ միայնակ տղամարդկանց մահվան ռիսկը մելանոմայից (մաշկի քաղցկեղ) ավելի բարձր է, քան այն տղամարդկանց, որոնք ապրում են իրենց երկրորդ կեսի հետ:


Հետազոտողներն 1990-2007 թթ-ի ընթացքում Շվեդիայում ուսումնասիրել են մելանոմայով 27 000 հիվանդի  եւ վերանայել են նրանց համակեցության կարգավիճակն ախտորոշման հաստատման պահին, հայտնում է Fox News-ը:


Մելանոմայով 13400 տղամարդկանցից 2400-ը կամ 17%-ը մահացել են ուսումնասիրության անցկացման ընթացքում:


Հետազոտողները հայտնաբերել են, որ մելանոմա ախտորոշմամբ միայնակ տղամարդկանց մոտ մահվան հավանականությունը 30-50%-ով ավելի է, քան ամուսնացածների մոտ:


Անկախ կրթվածության մակարդակից եւ ապրելու վայրից՝ արդյունքները նույնն էին բոլոր տարիքի տղամարդկանց մոտ, ասել է հետազոտող բժիշկ Հաննա Էրիկսոնը Շվեդիայի Karolinska ինստիտուտից:


Մելանոման մաշկի քաղցկեղի տեսակ է, որը սկսվում է մաշկի պիգմենտային բջիջներից: Սա մաշկի քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակներից է, սակայն վաղ չախտորոշելու դեպքում նաեւ ամենավտանգավորներից մեկը:

Նույն շարքից