Հոգեբանի անկյուն 

Հրապարակվել է «Երիտասարդների բարեկեցության համաշխարհային ինդեքս»-ը

analitik.am

Երիտասարդ ավստրալացիներն ավելի լավ են ապրում, քան նրանց հասակակիցներն ամբողջ աշխարհում։ Այս մասին վկայում է «Երիտասարդների բարեկեցության համաշխարհային ինդեքս» (Global Youth Wellbeing Index) վարկանիշային ցուցակը, որը կազմել են ամերիկյան 2 կազմակերպություններ՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը և Երիտասարդների միջազգային հիմնադրամը, գրում է ավստրալական The Age պարբերականը։

 

Ավստրալիան առաջին տեղն է զբաղեցնում 30 երկրներից կազմված ցուցակում՝ առաջ անցնելով Շվեդիայից և Հարավային Կորեայից։ Ուսումնասիրությունն անցկացվել է 12-24 տարեկան երիտասարդների շրջանում՝ հաշվի առնելով մի շարք տարբեր գործոններ. կրթություն, առողջություն, տեղեկատվություն, հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ, անվտանգություն, քաղաքացիական մասնակցություն և տնտեսական հնարավորություններ։ Գնահատվել է նաև երիտասարդների կարծիքն այն մասին, թե գոհ են արդյոք իրենց կառավարությունից։

 

Ցուցակում առաջատարների թվում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և ԱՄՆ-ն։ Վերջին հորիզոնականը զբաղեցրել է Նիգերիան։

Թուրքիան 18-րդն է, Ռուսաստանը՝ 25-րդը։ Ամբողջական ցուցակը՝ այստեղ։ 

Նույն շարքից