Բիզնես 

Վարչապետն այցելել է ԲՀԿ-ականի դստեր մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և համալիրում նախատեսվող պայմաններին ու հնարավորություններին:

Ներդրումային ծրագրի ղեկավար Արմենուհի Գևորգյանը նշել է, որ համալիրը հագեցած է լինելու մարզական և առողջարանային տեխնիկակական նորագույն միջոցներով: Կառուցվում է նաև միջազգային չափանիշներին համապատասխան 50 մետր երկարությամբ և 25 մետր լայնությամբ ժամանակակից լողավազան:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է 17 մլն դոլարին համարժեք դրամ, արդյունքում ստեղծվելու է 150 նոր աշխատատեղ: Նախատեսվում է մարզաառողջարանային համալիրը շահագործման հանձնել ընթացիկ տարվա ընթացքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Օլիմպիական ավանի հարևանությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը՝ Արմենուհին, մեկ տարուց ավելի Է՝ կառուցում Է սպորտային մեծ համալիր։

Ասում են, թե տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս Է լինելու՝ մրցակից մայրաքաղաքի մյուս հայտնի համալիրներին։ Գևորգյանները քննարկել, ուսումնասիրել են Եվրոպայի նմանատիպ կենտրոններն ու յուրաքանչյուրի միջից ընտրել լավագույնը, արտերկրից Էլ պարբերաբար բազմաթիվ մասնագետներ են բերել՝ տեղում խորհուրդներ տալու համար։

Նույն շարքից