Հոգեբանի անկյուն 

Երկար ապրելու համար անհրաժեշտ է խելացի կին ունենալ

analitik.am

Փորձագետները ուսումնասիրել են 1.5 մլն տղամարդու և կանանց անկետաներ և պարզել, որ իգական սեռի ներկայացուցիչների կրթվածության մակարդակը ազդում է ամուսնու կյանքի երկարակեցության վրա ավելի շատ, քան նրանց սեփական կրթական մակարդակը: 

Խելացի կանայք ավելի ռացիոնալ են և ավելի լավ տեղեկացված, թե ինչպես պետք է ճիշտ սնվել, վարել կենցաղը, բուժել և խնամել ամուսնուն ու երեխաներին, եթե վերջիններս հիվանդ են: Բացի այս, խելացի կանայք իրենք են առողջ ապրելակերպ վարում և զբաղվում սպորտով:

«ԱԻՖ.ռու»-ն տեղեկացնում է, որ ամուսնու կյանքի երկարակեցության վրա դրական ազդեցություն է ունենում նաև ամուսինների շփումը` սատարումը, ընդհանուր հետաքրքրությունները: 


Երջանիկ ամուսինները նաև առողջ են հոգեբանորեն` քիչ են սթրեսի ենթարկվում, քիչ կախված են ալկոհոլից ու թմրանյութերից:

Նույն շարքից