Հոգեբանի անկյուն 

Մարդու էմոցիաները 3 անգամ ավելի շատ են, քան թվում էր նախկինում

analitik.am

Փորձագետները պարզել են, որ մարդու դեմքի արտահայտությունները 3 անգամ ավելի շատ են, քան նախկինում համարում էին:


Ինչպես հաղորդում է Fox News-ը, նոր հետազոտությամբ գիտնականները տարբերակել են դեմքի 21 արտահայտություն՝ նրանք հայտնաբերել են, որ համակարգչային մոդելը՝ դիմային մկանների շարժումների հիման վրա, բարձր ճշգրտությամբ կարող է տարբերակել դրանք մեկը մյուսից:


Դրանց մեջ առկա էին 6 այնպիսի ճանաչելի հիմնական արտահայտություններ, ինչպիսին են՝ երջանկությունը, տխրությունը, վախը, զայրույթը, զարմանքը եւ զզվանքը, ինչպես նաեւ 15 այլ արտահայտություններ, որոնք հիմնական արտահայտությունների զուգակցում են: Օրինակ՝ մարդն իրեն կարող է ցույց տալ հաճելիորեն զարմացած կամ զայրույթով զարմացած, ասում են հետազոտողները՝ նման զգացմունքները հիմնական էմոցիաներ անվանելով:


Էմոցիաների այդպիսի լայն գունակազմը կարող է օգտակար լինել մարդկային ուղեղն ու շփումն ուսումնասիրելու համար, ինչպես նաեւ մարդկանց հետ շփվել կարողացող համակարգչային համակարգեր նախագծելու համար, ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:


Օհայո նահանգի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են քոլեջի 230 ուսանողի 5000 լուսանկար։  Ուսանողներին լուսանկարել էին այն ժամանակ, երբ նրանց ասվել էր՝ «դուք հենց նոր ցնցող լուր եք ստացել»՝ երջանիկ զարմանք կամ «ձեզանից սարսափելի հոտ է գալիս»՝ զարմանք եւ զզվանք: Հետազոտողներն ուսումնասիրել են լուսանկարները դեմքի միմիկայի կոդավորման FACS համակարգչային ծրագրի միջոցով:


Համաձայն գիտնականների կարծիքի՝ էմոցիոնալ արտահայտությունների այդպիսի բազմազանությունը հետաքրքրություն կներկայացնի ճանաչողության վերաբերյալ հիմնարար հետազոտությունների համար: Դա նաեւ կարող է օգտակար լինել հասկանալու համար, թե բարդ էմոցիաների ընկալումն ինչպես է փոխվում հոգեկան խանգարումների ժամանակ՝ ինչպիսիք են շիզոֆրենիան կամ սոցիալական սահմանափակումների հետ կապված հիվանդությունները՝ օրինակ աուտիզմը:

 

Նույն շարքից