Հոգեբանի անկյուն 

Քնի պակասը ազդում է արտաքին տեսքի վրա

analitik.am

Ըստ ամերիկացի գիտնականների վերջերս կատարած հետազոտության արդյունքների, որոնք հրապարակվել են Sleep գիտական ամսագրում, 8 ժամ լիարժեք քնից հետո մարդիկ ավելի գրավիչ են լինում նրանց համեմատ, ովքեր պակաս են քնել:

Ռոչեսթերի համալսարանի բժշկական կենտրոնի մաշկաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Շերրին Իբրահիմը պնդում է, որ դրա պատճառն օրգանիզմում հիդրատացիայի խախտումն է: 

«Հիդրատացիայի ցանկացած խանգարում՝ լինի դա ջրազրկում կամ աղի կուտակում, անդրադառնում է մաշկի վրա»,- նշում է նա:

Բժիշկն ասում է, որ հիդրատացայի կապը քնի հետ լիովին բացահայտված չէ, սակայն, ենթադրաբար, քնի անբավարարության պատճառով օրգանիզմը պարզապես չի հասցնում վերականգնվել:

Բժիշկը նաև չի բացառում, որ մաշկի վիճակի հետ կապ ունի նաև այն, թե մարդն ինչով է զբաղվում քնելուց առաջ:

«Եթե նա ալկոհոլ է օգտագործել կամ շատ ջուր, եթե լացել է, ապա, ըստ ամենայնի, առավտյան նրա աչքերի տաք ուռած կլինի»,- ասում է բժիշկը:

Նա նաև նշում է, որ քնի անբավարարության հետևանքով կարող են աչքերի շուրջը պարկեր առաջանալ, նույնիսկ եթե մարդը ջրազրկված չէ:

Նույն շարքից