Հոգեբանի անկյուն 

Համակարգչային խաղերն օգնում են բարելավել դպրոցական գնահատականները

analitik.am

Համակարգչային խաղերն օգնել են Բուենոս Այրեսի անապահով ընտանիքների երեխաներին բարձրացնել դպրոցական գնահատականները: Գիտնականների խումբը՝ Անդրեա Գոլդինի գլխավորությամբ 10-շաբաթյա հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում 6-7 տարեկան 111 երեխաներ պարբերաբար համակարգչային խաղեր են խաղացել, որի նպատակը երեխաների օրգանիզմում կատարողական նեյրոհոգեբանական ֆունկցիաների բարձրացումն է եղել, հաղորդում է Gazeta.ru-ն:


Արդյունքում երեխաների ուսուցիչները, որոնք չգիտեին հետազոտության մասին, հաստատել են, որ դպրոցականները զգալիորեն բարելավել են իրենց գնահատականներն այնպիսի առարկաներից, ինչպիսիք են մաթեմատիկան եւ մայրենի լեզուն: 

Նույն շարքից