Մամուլի տեսություն 

ՊԵԿ նախագահ կնշանակվի Հովհաննես Հովսեփյանը, Ֆինանսների նախարար՝ Վաչե Գաբրիելյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն առաջիկայում կրկին կառանձնացնի պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության կազմից և այն կդարձնի կառավարությանն առընթեր մարմին:

Ըստ լուրերի՝ ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության կառույցից հանելուց հետո ֆինանսների
նախարար կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Վերջինս մեկ անգամ արդեն զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը 2012 թվականի հունիսից 2013 թվականի մայիսը:

Ըստ նույն լուրերի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ֆինանսների նախարարության կազմից հանելուց հետո այդ կառույցի ղեկավարի պաշտոնում հավանաբար կնշանակվի Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Առայժմ անհայտ է մնում, թե ՀՀ ֆինանսների գործող նախարար Գագիկ Խաչատրյանն ինչ պաշտոնի կտեղափոխվի: Բացառված չէ, որ նա ևս կհամալրի Սերժ Սարգսյանի խորհրդականների շարքը՝ դառնալով թվով 9-րդը:

Նույն շարքից