Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս հաղթահարել վախը

analitik.am

Վախը մարդու վրա բացասական ազդեցություն է ունենում, քանի որ նրան մշտապես լարված է պահում, խարխլում է նրա ինքնավստահությունը և թույլ չի տալիս մինչև վերջ բացահայտել իր անհատականությունը:

 

Վախի դեմ ամենակարևոր դեղորայքը բարձր ինքնագնահատականն է և ինքնավստահությունը: Պետք է ինքդ քո վրա վստահ լինես, որ ամեն ինչ կարող ես անել բարձր մակարդակով: Որոշ մարդկանց մոտ անհանգստության զգացում է լինում, քանի որ նրանք անընդհատ տհաճություննների են սպասում, իսկ դա պայմանավորված է արժեքների սխալ համակարգով և սեփական անձի հանդեպ բարձր պահանջկոտությամբ:

 

Առաջին քայլ.  հարկ է որքան հնարավոր  է հստակ տարբերակել, թե հատկապես ինչից եք վախենում և ինչու: Եթե դա անմիջապես չի ստացվում, պետք է չէ ինքնախարազանմամբ զբաղվել: Աշխատեք հասկանալ, որ դա ժամանակավոր դժվարություն է և, միևնույնն է, ձեր ուզածին հասնելու եք: Երբեք շրջապատի մարդկանց ուշադրությունը ձեր սխալների վրա մի հրավիրեք: 

 

Երկրորդ քայլ. հարկ է ազատվել այն մտքից, թե դուք անհաջողակ եք: Եթե մշտապես նման կերպ մտածեք, ապա այդպես կլինի իրական կյանքում: Չէ որ մտքերը նյութական են:  

 

Երրորդ քայլ. աշխատեք չշփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր մշտապես վախեցնում են կամ պատմում են իրենց վախերի ու անհաջողությունների մասին: Ուրիշի վախերը վարակիչ են: Նման մարդկանց հետ շփվելը տրամադրությունը վատացնում է:  

 

Չորրորդ քայլ. եթե վախենում եք հարազատ մարդու կամ ղեկավարության հետ սպասվելիք լուրջ խոսակցությունից, ապա աշխատեք այդ զրույցը նախապես մտովի անցկացնել այնպես, ինչպես ձեր հարմար է: Հետո պատկերացրեք, որ իրավիճակը զարգանալու է ըստ ձեր սցենարի: Դա կբարձրացնի ձեր տրամադրությունը և նվազագույնի կհասցնի չհիմնավորված վախը: 

 

Հինգերորդ քայլ. ձեր վախերից ուրախ-զվարթ բաժանվեք: Ուրախ ներկայացումներ դիտելու գնացեք, հաճախ կատակերգություններ դիտեք, երգիծական գրքեր կարդացեք և շփվեք դրական տրամադրված մարդկանց հետ: Այդ ամենը կօգնի ձեր խնդիրներին նայել ոչ թե ողբերգության, այլ կատակերգության տեսանկյունից:  Հիշեք, լավատեսներն առավել հաջողակ ու երջանիկ են, քան մռայլ ու հումորի զգացումից զուրկ մարդիկ: 

 

Չի կարելի վախի հետևից գնալ այնպես, կարծես կառափնարան գնալու լինեք: Ցանկացած վախ շատ վատ խորհրդատու է: Եթե դուք չափազանց զգույշ եք, ապա իմացեք, որ դա անհաջողության թաքնված վախն է: Մի վախեցեք, համարձակ եղեք, այլապես հաջողության չեք հասնի:  

Նույն շարքից