Հոգեբանի անկյուն 

Ավելի շատ աշխատող, բայց քիչ վաստակող կանայք

Կանայք աշխատանքի վայրում ավելի շատ են սթրեսների ենթարկվում, քան ուժեղ սեռի ներկայացուցիչները: Չնայած դրան, կանայք քիչ են վաստակում նույնիսկ այն դեպքում, երբ նույն մասնագիտական հմտությունները և աշխատանքային փորձն ունեն, ինչ տղամարդիկ: Նման եզրահանգման են եկել գիտնականները՝  կատարելով ուսումնասիրություն, որին մասնակցել են աշխարհի 27 երկրից 9000 կին, 8500 տղամարդ: Բոլոր մասնակիցներին տրվել են հարցեր, որոնց պատասխաններն էլ ուսումնասիրողներին հնարավորություն է տվել գնահատել, թե ինչքան հաճույքով են կատարում իրենց աշխատանքը փորձության մասնակիցները:

Ուսումնասիրության համար մի քանի բնութագրիչներ են հաշվի առնվել՝ աշխատավարձը, աշխատանքային գրաֆիկը, ծանրաբեռնավածությունը, աշխատանքից զրկվելու վախը, կարիերայում հեռանկարները և այլն: Արդյունքները խոսում են ոչ կանանց օգտին: Պարզվել է, որ կանայք աշխատանքի վայրում ավելի շատ են սթրեսների ենթարկվում և երեկոյան տանն արդեն ուժասպառ են իրենց զգում: Բացի այդ, կանայք ավելի շատ են վախենում աշխատանքից զրկվելուց:

Նույն շարքից