Հոգեբանի անկյուն 

Կյանքը անվերջ է, մարդկային հետաքրքասիրության սահմաններն՝ առավել ևս

Բժիշկ- նյարդաբան  Ելենա Անիսիմովան գտնում է, որ բացասական էմոցիաներից ազատվել օգնում է սպորտը:  Օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարելու համար շատ արդյունավետ են տարաբնույթ պարերը:


Մարդու համար օրվա նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կազմում է 500 մետր քայլ ոտքով, և շաբաթական 75 րոպե ինտենսիվ ծանրաբեռնվածություն:


«Ուղեղի համար օգտակար է ցանկացած ծանրաբեռնվածություն, որը խախտում է ձևավորված նույնօրինակությունը: Օրինակ, կարելի է ուտել կամ լվանալ ատամները այլ ձեռքով, կամ աշխատանքի գնալ այլ ճանապարհով, կամ լոգանք ընդունել փակ աչքերով: Այս ամենը հիպոթալամուսում ձևավորում է նոր ասոցիատիվ կապեր, որոնք ակտիվացնում են ուղեղի աշխատանքը: Միաժամանակ, որքան էլ զբաղված լինենք, չի կարելի հրաժարվել ընկերների հետ հանդիպումներից, տարբեր մեդիատացիաներից»,- համոզված է նյարդաբանը:

 

«Ուղեղի էկոլոգիա» նախագծի ղեկավար Անդրեյ Բարտենյովը կարծում է, որ ուղեղի աշխատանքի համար մեծ նշանակություն ունեն նաև տարաբնույթ արտ-թերապիաները մարդկանց  օգնում են ազատվել նույնիսկ ինքնասպանությունից: Շատ կարևոր է, որ մարդու ուղեղը չհավաքի իր ներսում ամբողջ բացասական ինֆորմացիան: Անհրաժեշտ է մարդուն տալ հնարավորություն՝ հասկանալու, որ կյանքը և աշխարհը անվերջ է, ինչպես նաև անվերջ են մարդկային հետաքրքրասիրության սահմանները:

 

Նույն շարքից