Բիզնես 

Գեյթսը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է. Forbes-ի աղյուսակում ընդգրկված է նաև 4 հայ գործարար

analitik.am

Forbes.ru կայքի փոխանցմամբ՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հերթական անգամ ճանաչվել է, որպես աշխարհի ամենահարուստ մարդը: Նրա կարողությունը գնահատվում է 75 միլիարդ դոլար:

2015 թ.  60-ամյա Գեյթսի կարողությունը կրճատվել է 4.2 մլրդ դոլարով, սակայն դա նրան չի խանգարել երրորդ անգամ անընդմեջ գլխավորել միլիարդատերերի վարկանիշը: Վերջին 22 տարիներին Գեյթսն ամենահարուստ մարդ է ճանաչվել 17 անգամ:

Նշենք, որ Forbes-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկված է 4 հայ գործարար։

Սերգեյ Գալիցկինը (Հարությունյան), որի կարողությունը գնահատվում է 5,7 մլրդ դոլար: Նա «Մագնիտ» ցանցի, ինչպես նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:

Երկրորդ հայ միլիարդատերը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝  3,1 մլրդ կարողությամբ։

«Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը, որի կարողությունը գնահատվում է 2,2 մլրդ դոլար:

Forbes-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը՝  1.4 մլրդ դոլար կարողությամբ:

Նույն շարքից