Վերջին հետազոտությունների տվյալներով պարզվել է, որ երեխաները, որոնք էկրանի մոտ քիչ են նստում, ավելի լավ են քնում, գտնվում են ավելի լավ ֆիզիկական վիճակում, իրենց ավելի լավ են պահում և ավելի լավ են սովորում ի տարբերություն այն երեխաների, ովքեր իրենց ամբողջ ժամանակը անցկացնում են համակարգչի ու հեռուստացույցի առաջ:
«Այս պարագայում, եթե ծնողները կարողանան վերահսկել այն ժամանակը, որը երեխաներն անցկացնում են էկրանի առաջ, ապա երեխան ոչ միայն ավելի քիչ ագրեսիվ կլինի, այլ նաև ավելի ամուր առողջություն կունենա և ավելի արագ կզարգանա», նշում է բժիշկ Դուգլաս Ժենտին:
Նախկինում կատարված հետազոտությունները ցույց էին տվել, որ երեխաները, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ, առավել հաճախ են տառապում ճարպակալմամբ:
Ավելին՝ ավստրալիացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երեխաները, ովքեր իրենց ժամանակի «առյուծի բաժինը» անցկացնում են էկրանի առաջ, ոչ միայն զգացմունքայնապես սահմանափակ են, այլ նաև տառապում են ընտանիքում չհասկացվածությունից: