Հոգեբանի անկյուն 

Մարդկային ուղեղն էլ «պիտանելիության ժամկետ» ունի

Նոր ինֆորմացիա ընդունելու և այն վերամշակելու մարդկային ուղեղի ունակությունը ամբողջ կյանքի ընթացքում նույնը չի լինում և փոխվում է ժամանակի ընթացքում: Տարիքի հետ այդ հատկությունը գնալով նվազում է, ընդ որում՝ դա լինում է շատ ավելի վաղ այն ժամանակից, որն ընդունված է անվանել հարգելի:


Սայմոն համալսարանի գիտնականները նպատակ դրեցին՝ պարզելու, թե հատկապես որ տարիքից է սկսվում այդ «մթագնումը» և եկան այն եզրակացությանը, որ սահմանային շեմը 24 տարին է,- գրում է The Times of India-ն:

16-44 տարեկանների շրջանում կատարված բարդ վիճակագրական մոդելավորման միջոցով գիտնականները պարզեցին, որ ավելի տարեց մարդիկ ավելի դժվար են որոշումներ կայացնում, քան երիտասարդները: Մասնավորապես, միևնույն թեստը, որում պահանջվում էր որոշումներ կայացնել որոշակի հարցերի վերաբերյալ. 39-ամյա մասնակիցը յուրաքանչյուր որոշման վրա ծախսում էր 150մվ ավելի, քան 24 ամյա մասնակիցը:

Նույն շարքից