Եթե մարդու մոտ խնդիրներ են առաջանում սոցիալական հարաբերությունների կարգավորման առումով, հնարավոր է մանկական տարիքում նա գլխի տրավմա է ունեցել:
Ինչպես ցույց են տալիս Բրիգամա Յանգի համալսարանի 3 տարի տևած հետազոտությունների արդյունքերը՝ գլխուղեղի տրավմայի հետևանքները ավելի խորը կարող են լինել, քան պատկերացնում են բժիշկները,- հաղորդում է Counsel&Heal-ը:
Ապացուցվել է, որ առավել հաճախ տրամվաները ДТП-ի արդյունք են լինում: Խոսքը գնում է գլխուղեղի համապատասխան հատվածների վնասվածքների մասին: Դրանով պայմանավորված՝ երեխան հասուն տարիքում կարող է ունենալ հիշողության կորուստ կամ չկարողանալ ինտեգրվել սոցիումում՝ շատ քիչ ընկերներ ունենալով:
Սոցիալական փոխադարձ շփումների ընթացքում շատ կարևոր է հասկանալ ինչ է ասում դիմացինը,միաժամանակ հասկանալով՝ ոչ վերբալ ազդանշանները: Եվ, որպեսզի, կարողանանք ադեկվատ արձագանքել, անհրաժեշտ է այդ ինֆորմացիան պահել հիշողության մեջ: Հետազոտողները ցանկանում են հասկանալ, թե ինչպես կարելի է հարթել այս խնդիրը՝ ուղեղի վրա ներգործության միջոցով: