ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. Այսօր Հրազդանում հանդիպում ունեցա Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ:
Քննարկեցինք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում օրենքի պահպանության եւ օրինականության ապահովման հետ կապված հարցեր:
Մարզպետը վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի նշված խնդիրը լուծելու համար:
Նույնը վստահեցրեցի ես՝ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ընտրական շտաբի պետ եւ ԱԺ պատգամավոր: