Օհայո նահանգի գիտնականների հետազոտություները, որի ընթացքում նրանք հետևել են 107 ընտանեկան զույգերի տրամադրությունների անկմանը, թույլ են տվել եզրակացնել, որ ուղիղ կապ գոյություն ունի արյան մեջ գլյուկոզայի մակարդակի և զայրույթի պոռթկման միջև,- հաղորդում է ТСН-ը:
Ինչպես պարզվել է, գլյուկոզային ցածր մակարդակը զույգերի մոտ բերում է անընդհատ ու շարունակական վեճերի: Իսկ երբ «շաքարի մակարդակը» օրգանիզմում նորմալ է լինում, ագրեսիայի որևէ պոռթկում չի լինում:
Սրանով պայմանավորված՝ բժիշկները խորհուրդ են տալիս լուրջ խոսակցությունները երբեք սոված ստամոքսով չսկսել: