Հոգեբանի անկյուն 

Ծնող-երեխա փոխհարաբերություններում անկեղծությունն ամենակարևորն է

Երեխաները սովորաբար  հակված չեն ծնողների հետ քննարկելու  այն հարցերը, որոնք իսկապես անհանգստացնում են իրենց:

Ծնողների դերն այս գործում հսկայական է: Փոխհարաբերությունների անկեղծությանը նպաստում են երեխաների հետ պարբերաբար տարվող զրույցները: Զրույցների  ընթացքում կարևոր է, որ ծնողն անկեղծ լինի՝ ոչ չափից դուրս զգացմունքային, ոչ էլ չափից շատ  զուսպ իր զգացմունքներում: Երբ ծնողները անկեղծ և ազատ  են երեխայի հետ կիսելու  իրենց առօրյա հույզերը, մտահոգությունները և երջանիկ պահերը, ապա երեխաներն էլ սկսում են ավելի ազատ լինել իրենց ծնողների հետ:

Այսպիսով,  եթե ծնողները ցանկանում են,  որ իրենց երեխաներն ազատ և անկեղծ լինեն իրենց հետ շփվելու ընթացքում, կա շատ պարզ եղանակ՝  նույն վերաբերմունքը ցուցաբերել երեխաների հանդեպ: 

Նույն շարքից