Ինտերնետը տարեց մարդկանց օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ,- կարծում են Միչիգանի պետական համալսարանի գիտնականները: Այս մասին գրում է "Российская газета"-ն՝ հղում անելով The Daily Mail-ին: Հետազոտությունների համաձայն՝ մոտավորապես 10մլն տարեց ամերիկացիներ տառապում են դեպրեսիայից, մենակության զգացումից:
Ավելի քան 6 տարվա ընթացքում 3 000 ամերիկացի թոշակառուների տվյալների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ համացանցից օգտվելը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման ռիսկը 30%-ով: Գիտնականները կարծում են, որ ինտերնետի միջոցով ծեր մարդիկ չեն կորցնում սոցիալական շփումների հնարավորությունը: