Ֆեյսբուք 

Առաջնագծում տեղի ունեցածը իրավիճակի լարում է ենթադրում

Երեկ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հրապարակվեց ինֆորմացիա առ այն, թե իբր մարտի 4-ի գիշերը հայկական կողմը փորձել է դիվերսիոն ներթափանցում կատարել, և ականապատել է ադրբեջանական դիրքերը` տեղադրելով 2 ական: Այդ ինֆորմացիան ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության կողմից հերքվեց և վերագրվեց որպես քարոզչական հնարք:

Ադրբեջանական կողմը հրապարակեց լուսանկար, որտեղ երևում են զինվորական պարագաներ և այլն:

Անդրադառնալով վերը նշված նկարին` ուզում եմ բոլորի ուշադրությանը հրավիրել այն բանին, որ առաջին հայացքից երևվում է, որ իրերը երկար ժամանակ ինչ-որ տեղ մնացել են (ասենք խրամատում ): Եթե ենթադրենք, որ ադրբեջանցիները իրոք գտել են այդ ականները, ապա ենթադրում եմ, որ այդ ականները դրված են եղել շատ վաղուց, և հակառակորդը ուղակի պատահական` ասենք ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, գտել է այն, և բաց չթողնելով առիթը, որպես քարոզչական գործիք օգտագործել է այն սեփական հանրության համար:

Որպեսզի առավել համոզիչ թվա ադրբեջանական ռազմական ղեկավարության կողմից հրապարակվածը, նրանք նույն օրը ցերեկը իրականացնում են այսպես կոչված պատասխան հարված հայկական կողմին և 82 մմ ականանետից կրակ են բացում զինծառայողներ տեղափոխող մեր 3 մեքենայի ուղղությամբ, և այսպես ասած անունը դնում են, թե իբր շատ լուրջ դիվերսիոն հարձակում են կանխել հայերի կողմից, այն ինչ մեր զինծառայողները ուղակի դիրքերից վերադառնում էին մշտական տեղակայման վայր:

Բարեբախտաբար, հակառակորդի կողմից հասցված հարվածը ծանր հետևանքներ չի ունեցել մեզ համար,և կարելի ասել հրաշքով մեր տղաները չեն վնասվել:

ԼՂՀ ՊԲ վերահսկողության տակ գտնվող գրեթե բոլոր դիրքերից հակառակորդի կրակը ճնշվել է: Իրավիճակը առաջնագծում այն ու ամենայնիվ գտնվում է մեր դիրքապահների հսկողության տակ, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից նմանատիպ սադիրչ գործողությունները, առաջնագծում իրավիճակի հետագա լարում է ենթադրում:

Նույն շարքից