Դեպի երջանկություն ձգտումը մարդկանց մեջ է դրված գենետիկորեն և 50%-ով պայմանավորված է նրա ժառանգականությամբ: Իսկ 10 %-ը կախված է արտաքին գործոններից,- կարծում են գիտնականները:
Սակայն, երջանկության զգացողությունը 40%-ով կախված է ինքնավերահսկումից: Այդ պատճառով էլ եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նա ինքը կարող է բարձրացնել իր երջանկության մակարդակը,- հաղորդում է The Times of India-ն՝ հղում անելով Սոնի Լյուբոմիրսկիի «Ինչպես երջանիկ լինել» գրքին:
Առաջինը՝ չի կարելի անընդհատ երջանկություն փնտրել, դա կարող է վնասել ներքին հանգստությանը: Ավելի լավ է հետևել սրտին և ղեկավարել սեփական էմոցիոնալ վիճակը:
Երջանկության երկրորդ բանալին վատ հիշողությունն է: Պետք չի պահել վիրավորանքը, եթե Ձեզ հետ վատ են վարվել: «Ներումը հեշտությամբ չի տրվում, բայց զայրույթն ու վիրավորանքը վնասում են հենց Ձեր առողջությանը»:
Երրորդը՝ խնայեք Ձեզ, մի մոռացեք հոգ տանել Ձեր մասին, սնվեք միայն առողջ սննդով, կանոնավոր զբաղվեք սպորտով և առողջ քուն ունեցեք: Այս ամբողջը Ձեզ հնարավորություն կտա ուժեղացնել մտավոր կարողությունները և բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Բացի այդ նորմալ քունը հնարավորություն է տալիս հաճախ հիշել կյանքի հաճելի պահերը և հեշտ մոռանալ բացասականները:
Չորրորդը՝ շփումը հարազատների ու ընկերների հետ երջանկության հիմնական գործոններից մեկն է: Այդ պատճառով երբեք մի լքեք նրանց, ում հետ Դուք երջանիկ եք և ովքեր կարևոր են Ձեզ համար:
Հինգերորդ կանոն: Երբքեք մի համեմատեք Ձեզ ուրիշների հետ: Դա Ձեզ երջանիկ չի դարձնի: Ավելի շուտ հակառակը: Մշտական համեմատությունները մարդկանց հետ, ովքեր խելացի են, բարետես կամ հաջողակ, ավելի կմեծացնեն անբավարարության զգացումը: Հիշե՛ք, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է, և դիմացինի թուլությունը կարող է լինել Ձեր առավելությունը:
Վեցերորդ կանոն: Մի՛ կենտրոնացեք Ձեզ վրա և երբեմն ինչ-որ բան արեք նաև ուրիշների համար, որը կբերի նրան, որ Դուք Ձեզ լավ կզգաք:
Յոթերորդ կանոն: Մի կենտրոնացեք անցյալի վրա. անցյալից պետք է դասեր քաղել, բայց պետք է ապրել ներկայով:
Ութերորդ կանոն: Երախտագիտության զգացումը նույնպես չի կարելի անտեսել, որովհետև այն մեծացնում է երջանկության զգացումը: Շնորհակալ լինելու համար կարելի է յուրաքանչյուչ օր այնտեղ գրանցել 3 լավ բան, որի համար Դուք ուզում եք ասել շնորհակալություն ճակատագրին:
Իններորդ կանոն: Մի վախեցե՛ք: Վախը, որ կարող է ինչ-որ վատ բան պատահել, խանգարում է քայլ անել առաջ: Բայց երջանիկ մարդիկ ունակ են գնալ իրենց երջանկությանն ընդառաջ: Հետևաբար, այն ինչին Դուք ուզում եք հասնել, կկատարվի միայն եթե Դուք գործեք: