Հոգեբանի անկյուն 

Բացասական էմոցիաները օգտակար են մարդկանց համար

analitik.am

Հոգեբան Մարիա Պուգաչեվան անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է հրաժարվել բացասական և վատ հիշողություններից՝ ուղղակի առաջ շարժվելով:


Նրա խոսքով՝ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ սեփական գիտակցության մեջ պետք է ճիշտ տարանջատել «փորձ» և «անցյալի հիշողություններ» հասկացությունները: Դրանք տարբեր բաներ են: Այլ բան է, երբ մենք սխալներ ենք անում, բացասական պատմություններ ենք ապրում և դրանց հիման վրա մեզ համար օգտակար եզրակացություններ ենք անում: Իհարկե, դրանք մեր հիշողության մեջ մնում են որպես վատ հիշողություններ, բայց դրանցում ոչ մի վտանգավոր բան չկա մեր հոգեկանի համար:


Օրինակ, եթե մենք վառել ենք մեր ձեռքը՝ ձեռք տալով եռման թեյնիկին, հետո մոռացել այդ ցավի մասին, ապա դա անընդհատ  կկրկնվի: Բայց բոլորովին այլ բան է, երբ մենք ֆիքսվում ենք մեր տառապանքների վրա նորից ու նորից, կարծես թե մենք ապրում ենք դա նորից ու նորից «այսօր և այստեղ»: Դա արդեն սխալ մոտեցում է ներքին փորձի ճիշտ վերլուծության համար:


Դա նույնն է, ինչ եթե մենք տեսնենք ցուցափեղկում դրված թեյնիկ և զգանք նույն վայրի ու անվերջ ցավը:


Այնպես որ վատ հիշողությունների հետ պետք է սովորել սահուն աշխատել՝ սովորել նրանց թողնել հիշողությունների ձևով՝ օգտակար՝ հետագայում սխալներ չանելու համար, բայց երբեք չդարձնել այն ամենօրյա կյանքի մի բաղադրիչ:

Նույն շարքից