Հոգեբանի անկյուն 

Ֆիլմերը ճանաչվել են «զանգվածային ազդեցության զենքեր»

analitik.am

Երբ մարդը ֆիլմ է դիտում, նրա ուղեղը վայրկենապես արձագանքում է: Եվ այդ ռեակցիան նման է մյուս հեռուստադիտողների ռեակցիային, -բացատրում են Աալտո համալսարանի գիտնականները: Նրանք մշակել են բավականի հեշտ միջոց, որը թույլ է տալիս հետևել մարդկանց ուղեղի փոփխություններին այն ժամանակ, երբ նրանք ֆիլմեր են դիտում, հաղորդում է The Financial Express-ը:

Ֆիլմերը մասնագետներին թույլ են տալիս հետևել ուղեղի աշխատանքի այնպիսի պայմաններում, որոնք շատ նման են բնականին: Ուղեղի աշխատանքի ուսումնասիրությունների հաար գիտնականները սովորաբար օգտագործում են ծիծաղը կամ նկարները, իսկ ֆիլմերը բազմաստիճան փոփոխություններ են առաջացնում ուղեղում: Չնայած փորձի դժվարություններին՝ տարբեր մարդկանց մոտ ուղեղի ակտիվության սխեմաները շատ նման են եղել և հետազոտության հիմք են դարձել:

Նման հետազոտություն նախկինում արվել էր մագնիսային տոմոգրաֆիայի միջոցով: Եվ առավել ճիշտ արդյունքներ հենց նրա միջոցով են ստացվել, որը գիտնականները բացատրում են նրանով, որ այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել ուղեղի աշխատանքը առավել մանրակրկիտ:

Նույն շարքից