Ֆեյսբուք 

ԵԽԽՎ-ում սառեցնել հեռացող պատգամավորների իրավունքները. Սամվել Ֆարմանյան

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում գրել է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ  առաջարկել է խորհրդարանական վեհաժողովների հեռացող անդամների գործունեության սառեցման ժամանակահատված սահմանել` շահերի բախումներից խուսափելու համար: Այս մասին պատգամավորը հայտնել է «Փարիզում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը հավանություն է տվել եվրոպական կառույցների աշխատանքի թափանցիկության և հրապարակայնության վերաբերյալ զեկույցին: Ես առաջարկել եմ կոչ անել եվրոպական խորհրդարանական վեհաժողովներին, այդ թվում նաև ԵԽԽՎ-ին, ուղղում մտցնել վեհաժողովների հեռացող անդամների իրավունքներում և սառեցնել նրանց լիազորությունները, որպեսզի հնարավոր լինի խուսափել վեհաժողովի մյուս անդամների շահերի բախումներ ից, ինչը մենք ունեցանք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի սկանդալային զեկույցի դեպքում»,- գրել է Ֆարմանյանը:

Նույն շարքից