Գիտնականները կրկին ապացուցել են, որ ֆիզիկական կանոնավոր ծանրաբեռնվածությունը դրական ազդեցություն է ունենում ոչ միայն սիրտ-անոթային համակարգի վրա, այլ նաև ուղեղի աշխատանքի վրա: Ինչպես նշում է "Российская газета"-ն գիտնականների խումբը ուսումնասիրել է FNDC5 սպիտակուցի կառուցվածքը:
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզեցին, որ այդ սպիտակուցը առկա է նաև ուղեղում: Այդ սպիտակուցը ակտիվացնում է սիրտ անոթային և ինչպես պարզվեց վերջին հետազոտությամբ նաև ուղեղի աշխատանքը: