Հոգեբանի անկյուն 

Մատերիալիստները չեն գոհանում՝ նույնիսկ նպատակին հասնելուց հետո

«Նրանք հաճախ դժգոհ են ու ճնշված»,-ասվում է Բեյլորի Համալսարանի Արվեստի և գիտության Քոլեջի ուսումնասիրության մեջ:

 

Մատերիալիստական հայացքներ ունեցող մարդիկ հազիվ թե բավարարվում են նրանով, ինչ ունեն: Մարդն իր բնույթով սոցիալական էակ է, այդ իսկ պատճառով նա ի սկզբանե մղում ունի ուրիշներին օգնելու:

 

Մինչդեռ մատերիալիստները ավելի շատ կենտրանացած են անձնականի, ավելու շուտ այն ամենի վրա, ինչ չունեն, հաղորդում է Medical News Today-ը:

 

Մասնագետները խնդրել են 246 մարդու անցնել արագ օնլայն հարցում, որը գնահատում էր մատերիալիզմի, երախտագիտության, բավարարվածություն ստանալու անհրաժեշտության և կյանքից բավարարվածության մակարդակը:   

 

Արդյունքում այն մարդիկ, ովքեր ունեին «երախտագիտության»  ցածր արդյունքներ և «բավարարվածություն ստանալու անհրաժեշտության» բարձր արդյունքներ, հիմնականում մատերիալիստներ էին և դժգոհ էին իրենց կյանքից:

 

Սակայն, ստանալով նոր հարստություն, մատերիալիստը չի դառնում ավելի երջանիկ: Նրա մոտ պարզապես բարձրանում է պահանջների սանդղակը:

 

2011թ. անցկացված ուսումնասիրությունը ապացուցում է սա:

 

«Երախտագիտության» բարձր և մատերիալիզմի ցածր ցուցանիշները կապված էին կյանքից բավարարվածության բարձր մակարդակի, սոցիալական ակտիվության, կախվածության և դեպրեսիայի ցածր ցուցանիշների հետ:

Նույն շարքից