Հոգեբանի անկյուն 

Լավ սովորելու համար պետք է հրաժարվել պլանշետներից

Փրինսթոնի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս հրաժարվել պլանշետներից, նոթբուքերից և ողջ ինֆորմացիան գրել թղթի վրա: Մասնագետների խոսքով՝ ուսանողների մեծ մասը դասախոսությունները գրում են էլեկտրոնային միջոցների վրա, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց աշխատունակության վրա, հաղորդում է Free Press Journal-ը:


Նման ուսանողները ավելի վատ են կողմնորոշվում, ցույց է տալիս 65 կամավորների շրջանում անցկացված փորձը: Պարզվեց, որ ուսանողները, ովքեր օգտվում են էլեկտրոնային միջոցներից , նրանց ուղեղում ինֆորմացիայի կոնցեպտուալ մշակում չի իրականացվում: Մինչդեռ ուղեղը միշտ ընտրում է ամենակարևոր ինֆորմացիան՝ ֆիքսվելով հենց նրա վրա: Հենց դա էլ բարձրացնում է ուսման արդյունավետությունը:

Փորձի ընթացքում կամավորներին խնդրել են մեկ շաբաթ հետո հիշել թե ինչ են գրել:  Միաժամանակ նաև թույլ է տրվել նաև մշակումը մեկ անգամ: Եվ միևնույն է, մարդիկ, ովքեր գրել են թղթի վրա, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել: Իսկ առաջին աղբյուրից բառ-բառ կրկնությունը խոսում է միայն ուղեղում ինֆորմացիայի վատ վերամշակման մասին:

Նույն շարքից