«Կանացի ինտուիցիան» թեստոսթերոնի իջեցված կոնցենտրացիայի ազդեցության արդյունքն է, համոզված են Գրանադա, Պոմպեյ և Միդդլսեքս համալսարանների գիտնականները: Ինչպես հաղորդում է Medical News Today-ը՝ հայտնի է, որ հորմոնալ ֆոնը մեծ ազդեցություն է ունենում ուղեղի զարգացման վրա: Օրինակ, թեստոսթերոնի բարձր մակարդակը ներարգանդային զարգացման ժամանակ հետագայում տղաներին ստիպում է ավելի շատ ռիսկի դիմել, քան աղջիկներին:
Ինտուիտիվ մտածողությունը չի պահանջում մեծ կոգնիտիվ ջանքեր կամ գիտակցական վերլուծություն: Բայց ինտուիցիան և ստանդարտ ռեֆլեկսիան օգտագործվում են տարբեր իրավիճակներում: Ուսումնասիրելու համար մտածելու կարողության և թեստոստերոնի միջև կապը, գիտնականները վերլուծել են ավելի քան 600 ուսանողի վարքագիծը: Հայտնի է՝ պարզելու համար որքան է սաղմնային վիճակում օրգանիզմում թեստոստերոնի մակարդակը, պետք է ուսումնասիրել ցուցամատի և միջնամատի երկարությունների հարաբերակցությունը: Որքան փոքր է տարբերությունը, այնքան մեծ է հորմոնի քանակը: Ընդ որում դա կախված չի մարդու սեռից:
Ուսանողները, ովքեր մասնակցություն են ունեցել հետազոտության մեջ, թեստ են անցել, որը օգնել է համեմատել ինտուիտիվ ձևով տրված սխալ և ճիշտ պատասխանները: Այդպես հնարավոր է եղել համեմատել ճիշտ պատասխանի համար կիրառվող ինտուիցիան և ռեֆլեքսիան: Բացի այդ ուսանողների մոտ ուսումնասիրվել են ձեռքերը:
Կանայք, ում մատների երկարությունների տարբերությունը փոքր է, թեստին պատասխանել են այնպես, ինչպես տղամարդիկ, սակայն կանայք ավելի շատ տվել են ինտուիտիվ պատասխաններ, իսկ տղամարդիկ՝ ռեֆլեքսիվ, ինչն էլ հնարավորություն է տվել նրանց ավելի ճիշտ պատասխաններ տալ: