Բիզնես 

«Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 21-ին

analitik.am

«Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 21-ին: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Չվերթի ավիատոմսերն արդեն վաճառքում են։ Նշվում է, որ առաջին թռիչքը տեղի կունենա դեպի Իսրայել:

«Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին, Ռոբերտ Հովհաննիսյանը և Աշոտ Թորոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին կներկայացնեն ավիաընկերության առաջիկա ծրագրերը:

Նույն շարքից