Հոգեբանի անկյուն 

Բալի թթու հյութը ամբողջությամբ փոխարինում է քնաբերին

Հյութ ըմպել խորհուրդ է տրվում առավոտյան և երեկոյան: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները հյութի՝ նման ռեժիմով ընդունումը հնարավորություն է տալիս անքնությամբ տառապող ծեր մարդկանց քնի տևողությունը միջինում ավելացնել 90 րոպեով, նշում է Business Standard-ը:


Մասնագետները պնդում են, որ հյութը ամենաանվտանգ եղանակն է՝ վերադարձնելու քունը: Ծեր մարդկանց համար քնաբերների ընդունումը հղի է մի շարք վտանգներով: Հյութին ընդունման արդյունավետությունը պայմանավորված է նրանում մելատոնին հորմոնի պարունակությամբ, որն օգնում է կարգավորել քունը:

Այս հյութի ընդունումը նաև ավելացնում է տրիպտոֆանի հասանելիությունը, որը շատ կարևոր ամինաթթու է:  Ստացվում է, որ տրիպտոֆանի և մելատոնինի խառնուրդը կարգավորում է քնի ռեժիմը:

Նույն շարքից