Անմիջական կապ գոյություն ունի Y- քրոմոսոմների և կյանքի տևողության միջև, մասնավորապես քաղցկեղից մահացության մեծ ռիսկի հաշվին, գրում է The Times of India-ն:
Այդ պատճառով էլ տղամարդիկ ավելի քիչ են ապրում, քան կանայք, իսկ քաղցկեղով հիվանդացությունն ու մահացությունն էլ տղամարդկանց մոտ ավելի շատ է, քան կանանց:
Նորմալ բջիջների ԴՆԹ-ի փոփոխությունը իրականացվում է ամբողջ կյանքի ընթացքում: Այս փոփոխությունները կարող են դիաբետի, քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Մասնագետների խումբը վերլուծել է ավելի քան 1600 մարդկանց արյունը և պարզ է դարձել, որ գենետիկական փոփոխությունների պատճառների առյուծի բաժինը Y- քրոմոսոմինն է և արյան սպիտակ գնդիկներինը:
Մասնագետները երկար տարիների ընթացքում հետևել են տղամարդկանց մի մեծ խմբի Լարս Ֆորսբերգի բնորոշմամբ՝ տղամարդիկ, ովքեր կորցնում են մեծ քանակությամբ Y-քրոմոսոմներ, ավելի քիչ են ապրում:
Միաժամանակ նաև ուղիղ կապ է հայտնաբերվել Y քրոմոսոմների քանակի ու քաղցկեղից մահվան ռիսկի միջև: