Ինքնագնահատականը հաճախ ազդում է նրա վրա, թե ինչպես է մարդ վերականգնվում սթրեսային իրադրություններից հետո, գրում է Live Science-ը:
Գիտնականները այս եզրահանգմանն են եկել ՝ Ճապոնացի ուսանողների ուղեղի սքանավորումից հետո: Սքանավորումը կատարվել էր նախքան ճապոնիայում 2011թ-ին տեղի ունեցած երկրաշարժը: Երկրաշարժից հետո սքանավորումը կրկնվել էր: Այնուհետև գիտնականները հետևել էին ուսանողների ուղեղի փոփոխություններին՝ հասկանալու համար որքան պլաստիկ է այն:
Երկրաշարժից անմիջապես հետո անցկացված սքանավորումը ցույց տվեց, որ հիպոկամպի ծավալը փոքրանում է, իսկ օրբիտոֆրոնտալ կորերն էլ՝ փոքրանում: Մեկ տարի անց հիպոկամպը շարունակում էր փոքրանալ, իսկ դեպրեսիան պայմանավորող ցուցանիշները չէին լավանում: Սակայն մեծանում էին օրբիտոֆրոնտալ կորերը: Սա ցույց է տալիս՝ որքան վստահ էին զֆում իրենց մարդիկ երկրաշարժից հետո:
Տրավմային իրավիճակից հետո մարդու գլխուղեղում տեղի ունեցած փոփոխությունները դինամիկ են, համոզված են գիտնականները: Հնարավոր է, որ մարդիկ՝ ավելի մեծ ինքնագնահատականով ավելի լավ են արձագանքում սթրեսներին, քան ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ: